ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անցած օրվա ընթացքում շուրջ 1,7 հազար տեղահանված է վերադարձել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանված արցախցիների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1699 մարդ»,- նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ շաբաթ օրը ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 հազար 431 մարդ:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս ավելի քան 23 հազար արցախցի վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ «հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը: