Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում՝ տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: