Հարյուր տարի առաջ Գլենդեյլում հայեր չկային՝ մեր օրերում կիսով չափ հայաբնակ քաղաքի մասին պատմում է Փոլ Իգնետիուսը։ Մեկդարյա հոբելյանը բոլորած մեր հայրենակիցը ծնունդով հիմա որպես Գլենդեյլ հայտնի, սակայն այն ժամանակ Թրոպիկա կոչվող բնակավայրից է։
Փոլ Իգնետիուս (ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարար) - Պապս՝ Ավետիս Ժամկոչյանը, Գլենդեյլում հաստատված առաջին հայերից էր։ Դա 1911-ին էր։ Երբ քաղաղային դպրոց էի հաճախում, այնտեղ ինձնից բացի հայեր էին միայն քույրս ու եղբայրս։ Հիմա այդ դպրոցում աշակերտների թերևս կեսը հայ են։
Իգնատոսյաններն արմատներով խարբերդցի են։ Ամերիկյան բողոքականներն այնտեղ նախանցյալ դարում դպրոց էին բացել, ուր այցելեցին Փոլ Իգնետիուսի Ավետիս հայրն ու պապը։
Փոլ Իգնետիուս - Նրանք արդեն Խարբերդում գերազանց անգլերեն էին խոսում, պապս անգլալեզու գրողների գործեր էր թարգմանել հայերեն։ Հայրս 17 տարեկանում եկավ այս երկիր և շատ հաջող գործարար դարձավ։ Իրենք Կալիֆոռնիայում մետաքսի արտադրամաս ունեին, շնորհալի հայերին հովանավորող միություն էին բացել։
Սթիվեն Սպիլբերրգի՝ Վաշինգտոն Փոստի մասին ֆիլմում մի պահ երևում է Փոլ Իգնետիուսին մարմնավորող դերասանը։ Երբ ծավալվում էին իրադարձությունները, նա «Վաշինգտոն փոսթ» կենտրոնական թերթի նախագահն էր։ Փոլ Իգնետիուսը նաև ամերիկյան դաշնային կառավարությունում ամենաշատ առաջխաղացում ունեցող հայն է։ Նախորդ դարի 60-ականներին նա Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարարն է եղել, աշխատել է նաև որպես պաշտպանության փոխնախարար։ Նավատորմում Իգնետիուսի փայլուն կարիերայի հիմքը դրվել է երկրորդ համաշխարհայինում՝ ճապոնացիների դեմ ծովամարտերում։
Փոլ Իգնետիուս - Ես ճապոնացիների դեմ կռիվներում ռազմածովային սպա էի, ծառայում էի փոքր ավիակրի վրա։ Բավական պատմություններով անցա, 2-րդ համաշխարհայինի ու թերևս ողջ պատմության խոշորագույն Լեյդի գալֆի ծովամարտին եմ մասնակցել, որի ժամանակ հազիվ փրկվեցինք փորձանքից։ Մի քանի օր անց էլ Ֆիլիպինների մոտ մեր նավը գրոհեց 2 կամիկաձե, բայց մեզ հաջողվեց մարել նավի վրա բռնկված հրդեհը։ Անվտանգ վերադարձանք Միացյալ Նահանգներ։ Տասնամյակներ անց հպարտ էի ծառայելու որպես ամերիկյան ռազմածովային ուժերի նախարար։
Ռազմածովային նավատորմում շարունակում են հիշել Իգնեյշեսին՝ նույնիսկ թոշակի անցնելուց հետո: Մի քանի տարի առաջ ամերիկյան ռազմանավերից մեկն անվանակոչվեց նրա պատվին։ Նրան հիշում են նաև հարազատ Գլենդեյլում: Այնտեղ նոյեմբերի 11-ը՝ իր մեկդարյա հոբելյանի օրը, հռչակվել էր Փոլ Իգնետիուսի օր։