Նոյեմբերի 23-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, մեկ փլուզման, մեկ մերկասառույցի, յոթ ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 128 կենցաղային կանչ։ Տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է վեց քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:
Արձանագրվել է թունավորման չորս դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: