Արցախի բնակավայրերին օգնելու նախաձեռնությամբ հանդես եկած «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ է այսօր այցելել ֆրանսահայ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Կամավորները զբաղված են Արցախ հագուստ և սնունդ մատակարարելու, նաև արցախցիներին իրենց տներ վերադարձին աջակցելու աշխատանքով: