Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է, որ Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների միջև ընդհանուր ոչինչ չկա, և Մերձդնեստրի իրավիճակը կարելի է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով՝ գրում է RIA Novosti-ն:
«Մերձդնեստրի և ղարաբաղյան հակամարտության միջև որևէ ընդհանուր բան չկա, Մերձդնեստրի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, մենք կշարունակենք աշխատել 5+2 ձևաչափով՝ կարգավորման խնդրի լուծում գտնելու համար»,- ասել է Սանդուն:
Քիշնևը և Տիրասպոլը՝ որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանը, Ուկրաինան, ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդ, ԵՄ-ն և ԱՄՆ-ը՝ որպես դիտորդ, մասնակցում են Մերձդնեստրի կարգավորման բանակցություններին 5+2 ձևաչափով:
Մերձդնեստրը, որի բնակչության 60%-ը ռուսներ ու ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ վախենալով, որ Մոլդովան կմիանա Ռումինիային՝ ազգայնականության ալիքի վրա: 1992-ին՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը դարձավ տարածք, որն իրականում չի վերահսկվում Քիշնևի կողմից: