Հայկական հեռուստատեսության հիմնադրման օրն այս տարի Հանրայինում որպես տոն չի նշվել: Այսօր բացվել է Արցախյան պատերազմի փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրված են պատերազմի թեժ կետերում կռված ու մասնագիտական պարտքը կատարած մեր գործընկերների նվիրումի վկայությունները:
Հանրային հեռուստաընկերության շուրջ 6 տասնյակ աշխատակից շնորհակալագրեր է ստացել: Նրանցից երկուսը, ցավոք, պատերազմական գործողությունների ժամանակ նահատակվել են: Արտյոմ Քոլանջյանի ու Պողոս Հակոբյանի լուսանկարներն ու հերոսական պատմություններն այսօրվանից նոր հանգրվան են գտել Հեռուստատեսության փոքրիկ թանգարանային անկյունում: