Ռուսական «Ուրալյան ավիաուղներն» այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են՝ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: