ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
Հարցի քննարկումն ընդգրկված է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ վաղը կայանալիք նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
ՀՀ ԿԲ կայքից տեղեկանում ենք՝ Դավիթ Նահապետյանը 2019 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար-գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը: