Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:
Նրա խոսքով՝ Պողոսյանը կպաշտոնավարի մինչև Կառավարության համապատասխան որոշումը:
Նշենք՝ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018-ի հոկտեմբերին: