Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն:
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես մեր գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը:
Հանդիպման ավարտին հստակեցվել է, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները: