Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին՝ Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։
Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից են։
Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:
Խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից՝ ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում, ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)»։