Հայկական հեռուստատեսությունը 64 տարեկան է: 1956-ի նոյեմբերի 29-ին առաջին անգամ հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարեց՝ հեռուստաեթերում Երևանն է: Հաղորդումները սկսեցին եթեր հեռարձակվել շաբաթական չորս անգամ՝ 2 ժամով: Մոտ կես տարի անց եթերը համալրեց «Շաբաթվա նորություններ» հաղորդումը, որը դարձավ պարբերական: Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության «Լուրեր»-ի խմբագրությունը: Իսկ ինչպիսի՞ն է այսօր Հանրայինի աշխատանքը, և ինչպե՞ս են հասնում ձեզ օրվա իրադարձությունները՝ հեռուստաաշտարակի բարձունքից պատմում է իմ գործընկեր Լիլիթ Հարությունյանը:
Էկրանին երևացող ու մեր թիկունքը պահող տղաների մասին պատմող առաջինցիները մտնում էին ձեր տուն ուրախ ու տխուր լուրերով:
Նորությունները Արցախից-Հայաստան ձեզ հասնում էին կես դարից ավելի ապրած հեռուստաաշտարակից: 1977-ին՝ աշտարակի տեղադրումից հետո էինք ստանում նաև ծրագրեր Մոսկվայից, հետո արդեն՝ մյուս երկրներից: Երևանի հեռուստաաշտարակի գլխամասային կայանի առաջատար մասնագետ Դավիթ Չանդոյանը 120 մետր բարձրությունից պատմում է՝ հեռուստաաշտարակ են հասնում բոլոր հաղորդումների ու լուրերի հաճախականությունները: Հետո փոքրիկ էքսկուրսին «Լուրեր»-ի տեսախցիկը տեսնում է, որ դռների հետևում են տեղադրված բոլոր հեռուստա և ռադիոհաղորդումների հաճախականությունները: Աշտարակը մի քանի փակ և բաց մասերից է կազմված՝ դիտորդական հարթակ, տեխնիկական տարածքներ, ռադիոհաղորդիչ ալեհավաքներ:
Իսկ արդեն թվայնացումից հետո Նորքի բարձունքի այս սենյակում կյանքը վայրկյանների ճշտություն է սիրում, ապրում են եթերից եթեր: Ամբողջ հանրապետությունում անխափան եթեր ապահովող էկրաններից: Խափանումներ ունենում են, բայց րոպեների ընթացքում կարողանում են շտկել: Հսկում, ստուգում են նաև հանրապետության 240-ից ավելի աշտարակների աշխատանքը:
Մինչև թվայնացման դարաշրջանը, հեռուստատեսության կյանքի գրեթե հենց սկզբից՝ 1957-ի օգոստոսից, եթերում հայտնված նորությունները «Շաբաթվա նորություններն» էր: Այդ տարիներին պետք էր ինֆորմացիան էկրան հասցնել ժապավենով: Իսկ այսօր արդեն արբանյակային հեռարձակմամբ հասանելի է աշխարհին նաև մեր առցանց հասցեներով:
Կյանքը փոխվեց Հայաստանում, փոխվեցին նաև 64 տարի կապույտ էկրանից այս կողմ ձեզ ներկայացող՝ 0-ից մինչև 100 տարեկանների համար հեռուստատեսային ծրագրերը: Նյուզռումից մինչև մոնտաժայիններ, եթերային ու տաղավար առաջինը պատմելու համար ռազմական դրության օրերին արտակարգ ռեժիմով աշխատեցին նաև շաբաթը 7 օր, 24 ժամ:
Այսօր էլ այդ ամենը դառնում է պատմություն, պահպանվում Հանրայինի ոսկե գանձարանում, ինչպես այստեղ է տեսաժապավեններին 20 հազար ժամից ավելի ինֆորմացիա տեղավորվում: Առաջին ալիքում են թվայնացվում-փրկվում նաև մեր պատմության փաստաթուղթ-կադրերը: 90-ականներին Ադրբեջանում կոտորված կես միլիոն հայերի պատմությունն է։
Արցախում տևած 44 օրվա պատերազմն ու դրան հաջորդող մեր ամեն օրը ևս դառնում է պատմություն: Իսկ այդ ամեն օրվա պատմությունից մի դրվագ ձեզ պատմեցին Լիլիթ Հարությունյանը և Արտակ Գևորգյանը: