Դեկտեմբերի 1-ին՝ Կիևում, տեղի կունենա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) հանդիպումը։ Խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: