Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ պաշտպանության բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին):
Միևնույն ժամանակ, եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով՝
https://www.1000plus.am/…/%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%…/263…https://www.1000plus.am/…/%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%…/275