Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրեն Էրիկ Շևալիեն այս ամբողջ ընթացքում համակարգել է Հայաստանին Ֆրանսիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնության տարբեր փուլերը:
«Հենց սկզբից Ֆրանսիան մոբիլիզացվել է Հայաստանի բնակչությանն իր համերաշխությունը հայտնելու համար: Մի քանի շաբաթ առաջ մենք Հայաստան էինք գործուղել վիրաբույժների, որոնք իրենց հետ բերել էին նաև բժշկական սարքավորումներ և մի շարք դեղամիջոցներ:
Նախորդ շաբաթ Հայաստան է ժամանել առաջին բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխել էր կառավարության կողմից տրամադրվող հումանիտար օգնություն՝ հիմնականում բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ: Դրա մեջ ներառված էին նաև շարժական բուժկետեր, որոնք հնարավորություն էին ընձեռում բուժելու մոտ 500 հիվանդի»,- նշեց Շևալիեն:
Երեկ Երևան ժամանած ինքնաթիռով նույնպես օգնություն է ուղարկվել՝ շուրջ 25 տոննա ընդհանուր քաշով:
Նախատեսում ենք նաև համագործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև՝ նշեց Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրենը: