System of a Down ռոք խմբի մենակատար, հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների առկայությանն ու դրանից բխող վտանգներին:
«Այս վարձկանների մշտական ներկայությունն ապակայունացնելու է Իրան-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան սահմանները։ Ռուսաստանը պետք է Թուրքիային հորդորի դուրս բերել իր աղբը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սերժ Թանկյանը։