Նոյեմբերի 27-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Նախարար Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ-իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։
Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ-իրանական բազմաոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերը։