17-րդ դարի հայերեն ձեռագիր է վաճառքի դրվել Սոթբի աճուրդների տանը:
Որպեսզի հարուստ մանրանկարներով ու ձեռագրական առումով արժեքավոր այդ մատյանը մնա ազգային միջավայրում, Մատենադարանից աշխարհի հայությանն ու բարեգործական կազմակերպություններին առաջարկում են գնել այն և, եթե հնարավոր է՝ նվիրել մայր ձեռագրատանը:
Աճուրդը տեղի է ունենալու մինչև դեկտեմբերի 1-ը: Ձեռագրի նախնական գինը սահմանված է 10 հազար ֆունտ ստեռլինգ: