Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները: Նրանց մտահոգում է ծառայության մեջ գտնվող իրենց որդիների կեցության անբավարար պայմանները:
Ծնողների խոսքով՝ շատերը առողջական խնդիրներ ունեն, և անհրաժեշտ է, որ պատերազմի միջով անցած զինծառայողները անհապաղ զորացրվեն և վերադառնան Հայաստան:
Երկրի ղեկավարի հետ հանդիպելու դիմում ներկայացնելու համար մի խումբ ծնողներ հրավիրվել են Կառավարության շենք: Նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երկու օր ժամանակ են տալիս Կառավարությանը: