Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այս մասին հայտնում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,- գրել է նա: