Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում ընթացքի մեջ են թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Նշվում է, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այդ նպատակին նախատեսվել է 43 մլն 174 հազար դրամ։
Համապատասխան սարքավորումների միջոցով կիրականացվի տեխնիկաների զննում, անհրաժեշտության դեպքում՝ կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ։ Բնակավայրում կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ։