Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ֆիզիկայի իրանցի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեհի սպանության համար մեղադրել է Իսրայելին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Իսլամական Հանրապետության ղեկավարի հավաստմամբ՝ այս հանցագործությունը չի կարող դանդաղեցնել երկրում ատոմային ոլորտի զարգացումը:
«Նահատակ Ֆախրիզադեհի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունը ու նրանց ատելության խորությունը: Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումը»,- հայտնել է Հասան Ռոհանին:
Հիշեցնենք, որ նախօրեին սպանվել էր Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեհը: