ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում: