Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները:
Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել:
Այս գեղանկարի և Քոչարի առեղծվածային և յուրահատուկ մուսաներից մեկի՝ Արփենիկին նվիրված այլ ստեղծագործությունների ցուցադրմանը զուգահեռ սրահում կհնչի նաև Քոչարի՝ Արփենիկին նվիրված հուշերից մի հատված:
Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործություններից մի քանիսը թանգարանի հավաքածուի մաս են կազմում, մյուս մասը ներկայացված է այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: