Իրավաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնել են, որ Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է իրենց դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
-
Վահե Առաքելյանը,
-
Հայկ Արևշատյանը,
-
Մելքոն Հովհաննիսյանը,
-
Արտակ Ստեփանյանը,
-
Նաիրի Ղուկասյանը,
-
Էրիկ Խաչատրյանը,
-
Ռոբերտ Վարդանյանը,
-
Նարեկ Սիրունյանը,
-
Կարեն Մանուկյանը,
-
Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝
-
Ջոնիկ Թևոսյանը,
-
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020 թ. և 04.12.2020 թ.»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ: