Ավարտվել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարզչական C դիպլոմի դասընթացը, որը նախատեսված էր բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ծրագրի 24 մասնակցից 21-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացան իրենց դիպլոմները։ Մյուս մասնակիցները քննությունները վերահանձնելու և նույնպես C դիպլոմները ստանալու հնարավորություն դեռևս կունենան։