Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի տարբեր երկրներում բնակվող 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին։
Բժիշկները կոչ են անում միջազգային բժշկական հանրությանը ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք՝ հետագայում թույլ չտալ Արցախի նկատմամբ որևէ ռազմական ագրեսիա, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրել՝ մարդասիրական աղետից փրկելու համար:
Նամակի հեղինակների թվում են՝ Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի Թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետտին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը, ինչպես նաև այլ հայ և օտարերկրացի բժիշկներ։
Նամակի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ