Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում ավելի քան 2100 փախստական կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ մեկ օրում Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21083 փախստական»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: