Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ միջազգային կառույցները ստիպեն Ադրբեջանին ազատել հայ գերիներին, նաև շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները որոշել են վաղը ժամը 12-ին երթ կազմակերպել` ձեռքներին պահելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարները: