Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դիահերձմամբ պարզվել է, որ նա մահացել է սրտի քրոնիկական անբավարարության սրման հետևանքով առաջացած թոքի սուր այտուցից՝ փոխանցում է Vesti.ru կայքը: Բացի այդ, նախկին ֆուտբոլիստի սրտում հայտնաբերվել է դիլատացիոն կարդիոմիոպաթիա, պաթոլոգիա, որը հանգեցրել է սրտի խոռոչների լայնացման, ինչը կարող է զարգանալ մի քանի պատճառով: Մարադոնայի սիրտը երկու անգամ գերազանցել է ստանդարտ չափերը. այն պահվել է հետագա ուսումնասիրության նպատակով:
Այս տվյալները հաստատում են լեգենդար ֆուտբոլիստի բնական մահվան մասին վարկածը, որում կասկածներ է ունեցել արգենտինացի նախկին ֆուտբոլիստի ու մարզչի փաստաբանը: Հաստատվել է նաև, որ բժիշկները ժամանել են զանգից 11 րոպե անց և ոչ թե կես ժամ անց, ինչպես նախկինում նա հավաստիացրել էր: