ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում թարմացվել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:
Վերջին թարմացումից հետո Հայաստանի հավաքականը առաջադիմել է աղյուսակում 2 հորիզոնականով՝ 101-ից բարձրանալով 99-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ Կապառոսի թիմը Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների նկատմամբ և իր խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ տեղափոխվելով B լիգա:
Լավագույն հնգյակում փոփոխություններ չկան: Առաջինը կրկին Բելգիայի հավաքականն է, որին հետևում են Ֆրանսիայի ու Բրազիլիայի ընտրանիները, չորրորդը Անգլիան է, իսկ հնգյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականը: