Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ տուգանք է սահմանված պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով»,- ասված է հաղորդագրության մեջ: