Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն մի շարք հայտարարություններ է արել: Նա նախ ասել է, որ ձգտելու է Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խումբը դուրս բերել չճանաչված Մերձդնեստրից՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տարածաշրջանում տեղակայված մոտ հազար զինծառայողն ու սպան իրականացնում են խաղաղապահ առաքելություն, հսկում են պահեստները, որտեղ պահվում է ավելի քան 20 հազար տոննա զինամթերք, որոնք բերվել էին եվրոպական երկրներից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո:
Միաժամանակ Մոլդովայի նորընտիր նախագահը հավաստիացրել է, որ իր ծրագրերում ներառված չէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ակտիվացումը:
Սանդուն համոզված է, որ այսօր հանրապետությունում կա ավելի կարևոր խնդիր՝ կոռուպցիայի դեմ պայքարը:
Մայա Սանդուն նաև չի բացառել Իոն Կիկուի կառավարության հրաժարականը, քանի որ, ըստ նախագահի, այն չի կարողանում հաղթահարել երկրում կորոնավիրուսային համաճարակը և դրան ուղեկցող տնտեսական ճգնաժամը: