ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Մարուքյանը՝ հրապարակելով նաև ՌԴ նախագահին ուղղված իր դիմումը։