Լոռու մարզի համայնքների թվով 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ:
Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ աշխատել, բերք ստանալ ու ստացածն իրացնել:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացում ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում: