Զինված տղամարդը թալանել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկի էքսպրես մասնաճյուղը, իսկ ոստիկանությունը սկսել է հանցագործի որոնումը, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ դիմակավորված անձը ներխուժել է շենք և գանձապահին սպառնալով՝ գումար պահանջել:
Գանձապահ-օպերատորը նրան գումար է տվել, որից հետո տղամարդը հասցրել է փախչել` հայտնել են հեռուստաընկերությունից:
Վրաստանի բանկի վրա հարձակման առաջին դեպքը չէ սա: Դրանից առաջ ՝ հոկտեմբերի վերջին, ատրճանակով ու նռնակով զինված մարդը ներխուժել էր Զուգդիդում գտնվող «Վրաստան Բանկի» մասնաճյուղի շենքն ու պատանդներ վերցրել: Նա պահանջել է 500 հազար դոլար: Հանցագործին հաջողվել էր անհետանալ:
Ավելի ուշ զինված տղամարդը Թբիլիսիում միկրոֆինանսական կազմակերպության շենքում պատանդ էր վերցրել մի քանի մարդու: Նրանցից մի քանիսն ազատ էին արձակվել, իրավախախտը ձերբակալվել էր։