Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի խոսքերին, որոնք վերաբերում են Մերձդնեստրից Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խմբի դուրսբերմանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համարում ենք, որ այս հայտարարությունը նպատակ ունի խափանել Մերձդնեստրի խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ռուս դիվանագետը:
Նոյեմբերի 20-ին Մոլդովայի նախկին վարչապետ Մայա Սանդուն, որը երկրի նախագահ է ընտրվել, ասել էր, թե Մերձդնեստրում հակամարտությունը լուծելու համար ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Մի քանի օր անց նա կրկին հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն այդ ուղղությամբ: