Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցին հարող այգում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Աջափնյակի վարչական շրջանից:
«Սալիկների և եզրաքարերի փոխարինման աշխատանքների ավարտից հետո այժմ արդեն մեկնարկել են նոր նստարանների ու աղբամանների տեղադրման աշխատանքները։ Աջափնյակցիների հանգստի և ժամանցի սիրելի գոտիներից մեկը մինչև տարեվերջ կլուսավորվի նաև ժամանակակից, էներգաարդյունավետ ԼԵԴ լուսատուներով»,- ասված է վարչական շրջանի Ֆեյսբուքի գրառման մեջ: