Հերոսների մասին պատմությունները դեռ երկար չեն ավարտվելու:
Մեկ ու կես ամիս տևած պատերազմի ժամանակ բուժծառայողներ լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը, ծանր մարտերի ժամանակ՝ արկերի ու ռումբերի հարվածների տակ վիրավոր զինվորների ախտորոշումներ են կատարել, անզգայացրել, վերակենդանացրել ու բազմաթիվ վիրավորների կյանքեր են փրկել:
Հերոսական արարքով է աչքի ընկել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը: Նա, հարավային գծում, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվելով, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգելով արդյունավետ գործողություններ է իրականացրել: Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանն էլ, խրամատի հակառակ կողմում թշնամական մեծ ուժերի դեմ պայքարող ընկերներին է օգնության հասել:
Ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը, թշնամու մեծաքանակ ուժերը ետ մղելու ընթացքում գրագետ գործելով, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված: Մասնագիտական բարձր որակներ ցուցաբերելով Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը, ԱԹՍ-ով բազմաթիվ հետախուզական ճշգրիտ տվյալներ է փոխանցել հրամանատարությանը
Սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանի, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանի, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանի, կրտսեր-սերժանտ պայմնագրային Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանի, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանի, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանի, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանի, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանի, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանի, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանի, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանի, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանի ջանք ու եռանդի շնորհիվ, պատերազմի թեժ օրերին հրամանատարության ու ստորաբաժանումների միջև կապն անխափան է եղել: