Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: