ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան աշխատակազմը մի քանի միջոցառում է կազմակերպել պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Երևանում ապաստանած երեխաների համար։ Այս մասին հայտնում են USAID Armenia-ից։
«Այն մեր աշխատակիցների համար լավ հնարավորություն էր՝ ցույց տալու, թե որքան են նրանք հոգ տանում իրենց հայրենակիցների համար, և որ նրանք միայնակ չեն այս դժվարին ժամանակահատվածում։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ծրագրերի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ջուլի Պեկովսկին նույնպես միացան մեր հայ գործընկերների կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ երեխաները ստացան նվերներ ու մասնակցեցին հետաքրքրաշարժ խաղերի։
Մենք հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային, որտեղ այս երեխաները հույսով կլցվեն և չեն անցնի այս նույն տրավմատիկ ճանապարհով, որով անցնում են նրանց ծնողները»։