Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրին զինծառայողների կեցության հետ կապված:
Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- հայտնել է վարչապետի խոսնակը։