Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր սահմանադրության հաստատման դեպքում ինքը նախագահ չի լինի:
«Ես ինձ համար սահմանադրություն չեմ պատրաստում: Ես նախագահ չեմ աշխատի նոր սահմանադրության դեպքում: Ուստի հանգստացեք ու հանդուրժող եղեք»,- այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկի 6-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդում է BelTA գործակալությունը:
Բելառուսի առաջնորդը նաև նշել է, որ քանի դեռ ներկա սահմանադրությունը մեծ լիազորություններ է տալիս նախագահին, նախագահի պաշտոնը մտադիր չէ հանձնել անհայտ անձի, ինչը ռիսկային է: