Հինգշաբթի բախումներ են տեղի ունեցել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ նախագահական պալատում, Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ՝ հաղորդում է արգենտինական TN24 հեռուստաալիքը ուղիղ հեռարձակմամբ:
Ըստ թղթակիցների՝ ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել ռետինե փամփուշտներ, կան տուժածներ: Բախումները սկսվել են, երբ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է Մարադոնային հրաժեշտ տալուն տրամադրված ժամանակը կրճատելու մասին, ինչի արդյունքում արարողությանը մասնակցել ցանկացողներից շատերը դուրս են մնացել հիմնական հերթից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության հետ բախումներ են եղել, երբ հրաժեշտի արարողության սկզբում ֆուտբոլասերների բազմությունը փորձել է ներխուժել տարածք, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:
Մինչդեռ կուռքին հրաժեշտ տալու համար մարդիկ ստիպված են երեք ժամ հերթ կանգնել: