Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը: Հակաականային կենտրոնի ռուս զինծառայողները վերականգնողական աշխատանքների վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը: