Նոյեմբերի 27-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 2115 մարդու: Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը:
Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: