Ֆրանսիան ցանկանում է հաջորդ ամիս առաջ քաշել Թուրքիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ հետևելով դաշինքի կողմից հոկտեմբերին արված սպառնալիքին, սակայն Հունաստանից և Կիպրոսից բացի դեռևս չի կարողացել աջակցություն ստանալ ԵՄ պետությունների կառավարություններից: Այս մասին հայտնում են պաշտոնյաներն ու դիվանագետները՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Պաշտոնական Փարիզը հայտնել է, որ Թուրքիայի նախագահն ականջալուր չի եղել Միջերկրական ծովում խնդրահարույց վեճից հետ կանգնելու և դրա հետևանքներին չառերեսվելու ԵՄ ղեկավարների հոկտեմբերի 1-ին հնչեցրած զգուշացումներին:
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը կոչ կանի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ դատապարտելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիպրոսի թուրքական հատված: