Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի ՀԷԿ-երից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել:
Կոռնիձոր գյուղի բնակչուհին հրավիրվեց ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, նշված վայրից գողացել է էլեկտրական պոմպ և տեսախցիկների համար նախատեսված կարգավորող 2 սարք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: