Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ վեճ ծագեց:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքեց Դանիելյանի ելույթին՝ նշելով, որ հեքիաթներ են հնչում ԱԺ ամբիոնից, ինչին պատասխանեց Դանիելյանը: Կրքերն ավելի բորբոքվեցին: Արդյունքում՝ վեճը մեծացավ: Կարիք եղավ անվտանգության աշխատակիցների միջամտության: